ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Տարածաշրջանային խնդիրների քննարկում

    Տարածաշրջանային խնդիրների քննարկում

    27.11.2013| 11:32
    Դեկտեմբերի 2-6-ը Երևանում կանցկացվի «Հարևաններ. հայացք Հայաստանից» խորագրով երիտասարդական գիտաժողովը։ Այն իրականացվում է «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի» և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից՝ ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Աջակցություն՝ երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտաժողովի անցկացմանն աջակցում են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, Ամերիկայի հայկական համագումարը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
  • Վարորդների ուզած «մարդավարի» հանդիպումը նախարարի հետ կայացավ

    Վարորդների ուզած «մարդավարի» հանդիպումը նախարարի հետ կայացավ

    27.11.2013| 11:24
    Երեկ, ինչպես տեղեկացրել էինք, պետք է կայանար մայրաքաղաքի և մարզային անհատ տաքսիստների ու ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպումը: Անհատ տաքսու վարորդները պահանջում են նախարարից լուծել վեց կետից բաղկացած (որոնք առնչվում են կայանատեղիներին, տեսանկարահանող սարքավորումներին, կարմիր գծանշումներով կայանատեղիներին, ԱՊՊԱ ծառայություններին, 2009-2012թթ. անհատ ձեռնարկատեր տաքսու վարորդների կողմից չվճարված հարկերից գոյացած տույժերին, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներին, ինչպես նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին), խնդիրները:
  • Մեծ Բրիտանիան ջանում է  Հայաստանին  ինտեգրել ԵՄ-ին

    Մեծ Բրիտանիան ջանում է Հայաստանին ինտեգրել ԵՄ-ին

    26.11.2013| 18:43
    «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի այսօրվա հյուրն էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը:Նա հանդիպեց հայաստանյան մի շարք բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Դեսպանը ուսանողներին ներկայացրեց իր կենսագրությունը:
  • ՏՏ մասնագետները կարծում են, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը պետք է հետաձգվի

    ՏՏ մասնագետները կարծում են, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը պետք է հետաձգվի

    26.11.2013| 18:28
    2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգն անհանգստության ալիք է բարձրացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների մոտ։ Ըստ նրանց՝ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը կարող է ՏՏ ոլորտի աշխատակիցների արտագաղթի պատճառ դառնալ։ Համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեծ հարված կհասցնի հատկապես ՏՏ ոլորտի այն մասնագետների գրպանին, ովքեր զգալիորեն բարձր են վարձատրվում։
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    26.11.2013| 18:04
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, փականի փոխարինման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 18.00-ից մինչև նոյեմբերի 28-ը ժամը 06.00-ն ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 1-15, Խորենացի 1-30, Պարոնյան 1-15, Վարդանանց 1-18 հասցեներում, Աբովյան, Տերյան, Հանրապետության, Խանջյան, Թումանյան, Մաշտոց, Սարյան, Պուշկին, Արամ, Բուզանդ, Մ. Մկրտչյան, Դեղատան, Ամիրյան, Զաքյան, Լեո փողոցներում և հարակից տարածքներում:
  • Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. «Պախանային» մտածողության ընդհանրություն

    Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. «Պախանային» մտածողության ընդհանրություն

    26.11.2013| 17:24
    Երեկ Վատիկանում կայացել է Հռոմի պապի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Տարբեր մտածողություն և արժեհամակարգեր ունեցող այս գործիչներին մտահոգում է սիրիական ճգնաժամը, այդ տարածաշրջանում քրիստոնյաների վիճակը:
  • Պուտինի ու Մեդվեդևի գործունեությանը հավանություն է տալիս ռուսների շատ փոքր տոկոսը

    Պուտինի ու Մեդվեդևի գործունեությանը հավանություն է տալիս ռուսների շատ փոքր տոկոսը

    26.11.2013| 17:15
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը, ինչպես նախկինում, գոհացնում է ռուս ժողովրդի մեծամասնությանը, մինչդեռ ակնհայտ է, որ նրա վարկանիշն ընթացիկ տարվա հուլիսից չորս տոկոսային կետով նվազել է` 61 տոկոս: Սոցիոլոգների կողմից նման պատկեր է արձանագրվել նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեպքում: Նրա վարկանիշը նվազել է վեց կետով և կազմել 46 տոկոս: Սոցիոլոգների նոյեմբերյան հետազոտությունը ցույց է տվել, որ Պուտինի գործելաոճից դժգոհ ռուսների թիվը աճել է 35-ից մինչև 37տոկոս: Համապատասխանաբար աճել է նաև Մեդվեդևից դժգոհ քաղաքացիների թիվը` 47 – 53 տոկոս:
  • «էնքան ենք կանգնում, մինչև 600 դրամանոց մարդ բռնենք»

    «էնքան ենք կանգնում, մինչև 600 դրամանոց մարդ բռնենք»

    26.11.2013| 17:07
    «Ինչի նստող կա՞, որ եկամուտ լինի: Մի րոպեում 47 հատ տաքսի ա անցնում: Սաղ տաքսի են քշում, մարդ չունենք նստող, օդից ենք բռնում: Մարդիկ տաքսու դուռը չեն բացում: Ամբողջ Հայաստանը տաքսի ա քշում` հաշմանդամը, միլիցեն, կոշկակարը , բժիշկը, իրավաբանը, արվեստագետը, բանվորը…: էնքան ենք կանգնում, մինչև 600 դրամանոց մարդ բռնենք»,-իր աշխատանքային օրը ներկայացրեց վաստակաշատ վարորդը:
  • Գագիկ Բեգլարյանը համաձայնեց հանդիպել վարորդների հետ

    Գագիկ Բեգլարյանը համաձայնեց հանդիպել վարորդների հետ

    26.11.2013| 16:54
    Տրանսպորտի և կապի նախարարության վարչության պետի տեղակալ Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ և Լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, ովքեր ներկա էին վարորդների հրավիրած ասուլիսին, տեղեկացրեցին, որ վարորդներն այսուհետ լիցենզավորման համար տարեկան վճարումներ կանեն` Երևանում 120 հազար դրամ, մարզերում` 80 հազար դրամ, գյուղական վայրերում` 45 հազար դրամ, իսկ սահմանմերձ շրջաններում 30 հազար դրամ:
  • «Եթե Բեգլարյանը չի կարող օգնել վարորդներին, երևի մենք պետք է օգնենք Բեգլարյանին»

    «Եթե Բեգլարյանը չի կարող օգնել վարորդներին, երևի մենք պետք է օգնենք Բեգլարյանին»

    26.11.2013| 16:17
    Երևան քաղաքի և մարզերի տաքսու վարորդներին հուզող խնդիրների շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Նրանք այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չի ուզում աջակցել իրենց, միևնույն ժամանակ նշելով, որ շարունակելու են պայքարը` ցույցերի և հանրահավաքների ձևով: